Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստի բողոք. « Էսօր մարդիկ սկի կնիկ չեն կարողանում ուզել, որովհետեւ փող չկա» (տեսանյութ)

Նոյեմբեր 29,2011 15:53

Այսօր Հայաստանի խորհրդայնացման օրն է, եւ կոմունիստները քայլերթով Սարյանի արձանի մոտից շարժվում էին դեպի Շահումյանի արձանի մոտ: Քայլերթի մասնակիցներից մեկին՝ Արշակ Սարգսյանին խնդրեցինք համեմատել, թե ինչն էր կոմունիստների ժամանակ լավ, հիմա՝ վատ: Ըստ նրա՝ «Այն ժամանակ մեր հայ ազգը մարդու նման ապրում էր, եթե կոմունիստները չգային՝ մեզ հիմա թուրքերը վերացրած կլինեին: Կոմունիստների շնորհիվ ստեղծվեց էս պետությունը, ինչ պատ կա Հայաստանում՝ կոմունիստների շնորհիվ է: Հիմիկվա դեմոկրատիան ուտոպիա է: Հիմա հարուստն ու քյասիբը բարեկամ չեն կարող լինել, իսկ էն ժամանակ հավասարություն էր, սովետի օրոք մարդիկ չափով էին ապրում: Հիմա ձեր հարուստները սաղ օրը խորոված են ուտում, ես մի մաննի կրուպա էլ չեմ կարում ուտեմ: Ես սովետի օրոք 140 ռուբլի թոշակ էի ստանում, հետո եկավ Լեւոնը,ես բաց խոսում եմ՝ թող իմանան, սարքեց իմ թոշակը 2090 դրամ, հետո եկավ Քոչարյանը՝ թոշակը սարքեց 35 հազար, Սերժը եկավ, սարքեց 56 հազար, դա իմ 140 ռուբլու քառորդ մասն է: Էն 18 հազար ստացողները ինձնից մեղք են»:

82-ամյա Հմայակ Չոբանյանը բողոքում էր, որ ինքը ժամանակին գյուղից գնացել է Օդեսա. «Ինձ գիտությունը բարձրացրել՝ ինժեներ է դարձրել, իսկ հիմա ոչ մի արժեք չկա: Այն ժամանակ գլխավոր պրինցիպը սա էր՝ ով աշխատի՝ նա կուտի, իսկ հիմա էդ կորավ: Քննադատում են, որ չի եղել ազատություն, էսօր եհովականները, 50-ականները եկեղեցին են քանդում՝ է՞ս է մեր ազատությունը: Էն ժամանակ չեն եղել անտուն մարդիկ, հիմա մարդիկ աղբանոցներում են ապրում: Տարբերությունը տեսեք»:

Ռազմիկ Հարությունովիչն էլ վստահեցնում էր, որ «հիմա ինչ կուսակցություն էլ լինի՝ ժողովրդին չի պահի, միայն Կոմունիստական կուսակցությունը կարող է հաց տալ, ջուր տալ, փող ու կնիկ տալ: Էսօր մարդիկ սկի կնիկ չեն կարողանում ուզել, որովհետեւ փող չկա: Էն ժամանակ մի մարդը 10 հոգի կարող էր պահել»:

Մենք խնդրեցինք գների համեմատություն անել այսօր եւ այն «հին ու բարի ժամանակների» ու ասել՝ եթե երշիկը 3 կոպեկ էր, հիմա ինչ արժի: Ինձ միանգամից ուղղեցին. «Երշիկը 3 կոպեկ չէր, կար 2.10, 3 ռուբլի, 1.60, 2.90, 2.50»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930