Շախմատի Հայաստանի գործող չեմպիոնուհի, միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը, որն այս տարվա գարնանն ամուսնացավ եւ տեղափոխվեց Ուկրաինա, Խարկովի մրցաշարում այսօր կայանալիք եզրափակիչ տուրից առաջ 6,0 միավոր էր վաստակել եւ ընդամենը կես քայլ էր ետ մնում առաջատարից` ուկրաինացի միջազգային վարպետ Իրինա Անդրեյկոյից:
Սիրանուշի հետ հավասար արդյունք ուներ նաեւ Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստ Ալինա Բաբայանը: Այս մասին տեղեկացնում է «Armchess.am»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ