Երեկ` նոյեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30-ի սահմաններում «ԲՄՎ» մակնիշի 09 ՍՏ 853 համարանիշի ավտոմեքենան Պարույր Սևակի փողոցի թիվ 32 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել մոտ 70 տարեկան մի կնոջ: Վրաերթի հետևանքով կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն: Վերակենդանացման բաժանմունքում կինը մահացել է: Հիվանդանոցում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ «ԲՄՎ»-ի վարորդը եղել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ավագ դասախոս, փոխգնդապետ, 34-ամյա Գրիգոր Սերոբյանը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ` պարզելու վրաերթի ենթարկված կնոջ ինքնությունը