Այսօր Ճարտարապետների միությունում, «Ճարտարապետական գործունեություն եւ օրենսդրություն» ծրագրի շրջանակներում՝ կայացավ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային եւ մասնագիտական քննարկումը: «Օրենքի նախագիծը սկսվել է 2007 թվականին: Անցել է 4 տարի, խնդիրը նույնն է, ուղղակի այն քննարկվել է տարբեր մարդկանցով»,- ասաց անվանի ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Ըստ նրա՝ ճարտարապետության բնագավառում այսօր առկա է չորս խնդիր՝ առաջինը ճարտարապետի իրավասությունն է, երկրորդը՝ ճարտարապետի անկախությունը, երրորդը ճարտարապետի՝ բարոյական կոդեքսին հավատարիմ մնալն է, իսկ վերջինը՝ պատասխանատվությունը պատվիրատուի առաջ:
«Ճարտարապետական գործունեություն եւ օրենսդրություն» ծրագրի ղեկավար Լեւոն Ներսիսյանն էլ ասաց. «Մեր նպատակն է հանրությանը տեղեկացնել նախագծի մասին եւ առաջարկներ լինելու դեպքում երկու շաբաթվա ընթացքում դիմել իրենց»:
Կարդացեք նաև
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ