Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լուրեր Մասիսում. մերկապարուհիներին իրականում զենքով ստիպողաբար պարեցրել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մորաքրոջ որդին

Նոյեմբեր 29,2011 14:41

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ, «Բիլբուլ» մականվամբ, անհատ ձեռներեց Արթուր Բիլբուլյանի նկատմամբ: Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստից հետո` խորհրդակցական սենյակից վերադառնալով, դատավոր Խաչիկ Հովհաննիսյանը Արթուր Բիլբուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց 500 հազար դրամ գրավը: Մասիսի քննչական բաժանմունքի քննիչը միջնորդել էր նշված դատարան, որ կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեր երկամսյա կալանքը:

Արարատի մարզում չեն դադարում խոսակցությունները, որ նոյեմբերի 18-ին «Էլիզա» գիշերային ակումբի տարածքում հնչած կրակոցները արձակել է ոչ միայն Արթուր Բիլբուլյանը, այլև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մասիսի տարածքային հարկային տեսչության օպերատիվ բաժնի պետ Արթուր Գալստյանը, որի ավտոմեքենան այդ օրը եղել է նշված վայրում:

Մասիսցիները նաեւ պատմել են, որ հարուցված քրեական գործում որպես վկա է ներգրավվել Արթուր Գալստյանի վարորդը` Գրիգոր Հովհաննիսյանը, իսկ ոստիկանությունը կարողացել է վարպետորեն Արթուր Գալստյանին գործի միջից դուրս բերել, քանի որ նա ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի մորաքրոջ տղան է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 18-ին՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Արարատի մարզի Արտաշատ-Երևան ավտոճանապարհի վրա գտնվող «Էլիզա» գիշերային ակումբի տարածքում հնչել են կրակոցներ: Պարզվել էր, որ Արթուր Բիլբուլյանն իր ընկերոջ՝ Արտաշատի բնակիչ 33-ամյա Գրիգոր Հովհաննիսյանի հետ գնացել էին «Էլիզա» գիշերային ակումբ, որտեղ իրենց մոտ եղած գազային ատրճանակները ցուցադրաբար դրել են սեղանին և պարուհիներին ստիպել պարել: Արդեն կեսգիշերին նրանք պարուհիներից մեկին կիսամերկ վիճակում դուրս են բերել ակումբից և ստիպել, որպեսզի  նա պարի մայրուղում: Այդ ընթացքում օդ են կրակել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ այս տարվա հոկտեմբերին Աբովյան քաղաքում սպանվել էր նշված գիշերային ակումբի տնօրենը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել