Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը, Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մասնակցելով այդ երկրի ազգային հերոս Դեգլանի ավանդական հեղինակավոր հուշամրցաշարին, անցկացրեց երեք գոտեմարտ եւ երեքում էլ պարտության մատնեց մրցակիցներին` 120 կգ քաշային կարգում նվաճելով հաղթողի կոչումը: Սա մեր տիտղոսավոր ըմբիշի եւ, ընդհանրապես, ազգային հավաքականի անդամների վերջին մրցելույթն էր մրցաշրջան 2011-ում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ