Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիրտուալ գրադարան՝ Հայաստանի համար

Նոյեմբեր 29,2011 13:08

Այսօր կազմակերպությունների միջազգային համագործակցությունը պաշտոնապես սկիզբ կդնի Հայկական վիրտուալ գիտական գրադարանի աշխատանքին (ArmeniaVSL.org)։ Վերջինս Հայաստանի եւ ամբողջ աշխարհի գիտնականների կողմից գրված միլիոնավոր գիտական հոդվածներ փնտրելու եւ ներբեռնելու ինտերնետային արդյունավետ պորտալ է, որը հասանելի է մեկ պատուհանի միջոցով։ Համակարգը կգործի Հայաստանի ավելի քան 80 համալսարաններում եւ գիտահետազոտական ինստիտուտներում։ Այն հնարավորություն կտա դասախոսական կազմին, ուսանողներին, հետազոտողներին եւ տեխնոլոգիական նորարարներին ծանոթանալ եւ ուսումնասիրել առաջադեմ նորարարական գաղափարները։

Հայկական վիրտուալ գիտական գրադարանի (AVSL) միջոցով Հայաստանի գիտակրթական հանրությանը մատչելի կդառնան ավելի քան 10 միլիոն փաստաթղթեր այնպիսի շտեմարաններից, ինչպիսիք են Springer հրատարակչության ամսագրերի եւ էլեկտրոնային գրքերի շտեմարանները, «Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատուն», ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գիտատեղեկատվական պորտալը, ArXiv.org–ը, CalTech համալսարանական հետազոտական պահոցը, CiteSeer–ը, CogprintsEprints–ը, HighWire Press–ը, Լունդի եւ Գենտի համալսարանների հետազոտական պահոցները եւ այլն:

Հայկական վիրտուալ գիտական գրադարանը ծրագիր է, որին իրենց համագործակցությամբ աջակցում են ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ՀՀ Գիտության պետական կոմիտեն, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը եւ ԱՄՆ պետդեպարտամենտը։

ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930