Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է բողոքում ՀՌԱԿ ատենապետը

Նոյեմբեր 29,2011 12:58

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված միլիոնավոր դոլարների փոշիացման վերաբերյալ մեղադրանքների հիմնական դրդապատճառն իր գործնական հարաբերություններն են եղել «Նաիրիտի» հետ: Ըստ մեր աղբյուրների՝ այդ բիզնես-հարաբերություններն այնքան էլ հարթ չեն ընթացել: Ասում են, որ անգամ եղել են հարուցված քրեական գործեր՝ ոչ հօգուտ ՀՌԱԿ ատենապետի, որոնց պատճառով էլ «Նաիրիտը» դադարեցրել է Առաքելյանի հետ համագործակցությունը: Առաջիկայում «Առավոտը» կանդրադառնա այդ քրեական գործերի հետ կապված մանրամասներին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել