Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մոսկվայի ոստիկանությունն անցնում է ծառայության ուժեղացված ռեժիմի` ցույցերը կասեցնելու վճռականությամբ

Նոյեմբեր 29,2011 13:03

Մոսկվայում տեղի ունենալիք ընտրությունների կապակցությամբ դեկտեմբերի 3-4-ը հասարակական կարգը ապահովելու է   ՌԴ ոստիկանության  եւ ներքին զորքերի  ավելի քան 51 հազար աշխատակից ու զինծառայող:  Այդ մասին հաղորդում է РИА Новости-ին` վկայակոչելով ՆԳՆ Մոսկվայի պետական վարչության հասարակական կարգի պահպանության վարչության պետ Վյաչեսլավ Կոզլովին:

Դեկտեմբերի 1-5-ը  մայրաքաղաքի ոստիկանությունն անցնելու է ծառայության ուժեղացված ռեժիմի: Քվեարկության նախօրեին Մոսկվայի բոլոր ընտրական տեղամասերը ստուգվելու են, այդ թվում` կինոլոգների կողմից: Ընտրատեղամասերից 509-ում կտեղադրվեն մետաղորսիչներ, մյուս տեղամասերում ոստիկաններին ձեռքի մետաղորսիչներեն տրամադրվելու: ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչությունում, մայրաքաղաքի ոստիկանապետի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որն աշխատելու է ընտրությունների ողջ ժամանակահատվածում: Համանման շտաբներ ձեւավորվել են նաեւ մերձմոսկովյան շրջաններում:

«Ինտերֆաքսի» մատուցմամբ, Կոզլովն ասել է, թե ոստիկանությունը կասեցնելու է ցանկացած սադրանք կամ անօրինական զանգվածային միջոցառում անցկացնելու որեւէ փորձ: «Ընտրությունները դեռ տեղի չեն ունեցել, իսկ ոմանք ուզում են դրանց արդեն գնահատական տալ»,- տարակուսել է Մոսկվայի ոստիկանապետը, որի ասելով մի շարք կուսակցություններ ու շարժումներ արդեն իսկ ընտրությունների օրը բողոքի ցույց  անցկացնելու հայտեր են ներկայացրել:

ՌԴ խորհրդարանական ընտրությունները Մոսկվայում տեղի են ունենալու դեկտեմբերի 4-ին, 3374 ընտրատեղամասերում: Մայրաքաղաքում գրանցվել է  շուրջ 7 միլիոն ընտրող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930