Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճահարույց օրինագծի քվեարկությունը հետաձգվեց

Նոյեմբեր 29,2011 12:47

Քիչ առաջ մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնակար Սամվել Նիկոյանը հայտնել է, որկառավարությունը 15 օրով հետաձգել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը, որը մի շարք հ/կ–ների և պատգամավորների քննադատությանն էր արժանացել։

–Մինչև հաջորդ քառօրյան այդ հարցի շուրջ կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ։ Երեկվա քննարկման արդյունքում ձեր առաջարկությունների հիման վրա կառավարության հետ խորհրդակցեցինք և կառավարությունն ընդառաջ գնաց՝ հարցի լուծման այսպիսի կազմակերպման ընթացակարգի վերաբերյալ,–ընդգծել է Ս. Նիկոյանը։

ՀՀ ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանն էլ հայտարարել է, որ այս ուրբաթ օրը խորհրդարանական լսումներ են կազմակերպելու՝ նշված նախագծի վերաբերյալ։

7or.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել