Նոյեմբերյան քաղաքի նախկին կենցաղի տան կողքին տեղավորված է ՀԱԿ–ի Նոյեմբերյանի շտաբը:
Այն միաժամանակ կոշիկի վերանորոգման արհեստանոց է: ՀԱԿ–ի նոյեմբերյանցի ակտիվիստ Նորիկ Սահակյանը ընդդիմադիր կառույցի տեղի շտաբում քաղաքացիների կոշիկներն է նորոգում՝ անկախ նրանց քաղաքական նախասիրություններից, համակրանք–հակակրանքներից: Տարածքի համար Կոնգրեսը ամսական 30 հազար դրամ վարձ է տալիս: ՀԱԿ–ը պատրաստ է ավելի մեծ տեղի համար 50 հազար վճարել, սակայն քաղաքում տարածք ունեցողները վախենալով իշխանությունների հետ խնդիր ունենալուց՝ ՀԱԿ–ին տարածք չեն տրամադրում: Նախագահական վերջին ընտրություններում Նոյեմբերյանում
Լեւոն Տեր–Պետրոսյանը կրկնակի ավել ձայն ստացավ, քան Սերժ Սարգսյանը: Բայց դա բացատրվում է ոչ թե Տեր–Պետրոսյանի հանդեպ նոյեմբերյանցիների մեծ սիրով, այլ սահմանամերձ քաղաքի
բնակիչների՝ իրենց իսկ կյանքից դժգոհությամբ:
Կարդացեք նաև
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ