«Առավոտը» հաղորդել էր, որ Կոտայքի մարզպետ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը թիվ 25 ընտրատարածքում՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատ ստանալու համար: Սակայն Կոտայքի հանրապետական մարզպետը Henaran.am-ի հետ զրույցում ասել է, որ առայժմ նման մտադրություն չունի. «Ես շարունակում եմ իմ գործառույթները որպես մարզպետ, իսկ ԱԺ ընտրությունների մասին խոսելը դեռ վաղ է: Բոլորս գիտենք` երբ պիտի լինի ընտրությունները»: