Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ջիոեւայի շտաբում պնդում են, որ ԿԸՀ-ն ճանաչել է իրենց թեկնածուի հաղթանակը

Նոյեմբեր 29,2011 12:23

Հարավային Օսիայում նախագահի թեկնածու Ալլա Ջիոեւայի նախընտրական շտաբը պնդում է, որ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ամփոփիչ արձանագրությունը` ճանաչելով Ջիոեւայի հաղթանակը:

РИА Новости-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է թեկնածուի շտաբի ներկայացուցիչը. «ԿԸՀ բոլոր 15 անդամները ստորագրել են ընտրություների ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն հաղթել է մեր թեկնածու Ալլա Ջիոեւան»:

Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի գերագույն դատարանը արգելել է ԿԸՀ-ին` մինչեւ ընտրախախտումների մասին բողոքների քննարկումը, ընտրությունների արդյունքների վերաբերյալ որեւէ տվյալ հրապարակել: Մինչ այդ, հաղորդվում էր, որ քվեաթերթիկների  հաշվարկի մասին արձանագրությունների 85-ից 74-ի համաձայն, Ջիոեւան երկրորդ փուլում ստացել է ընտրողների 56,7 տոկոսի քվեն, իսկ նրա մրցակից, ԱԻԾ ղեկավար Անատոլի Բիբիլովը` 40 տոկոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930