Հատվածներ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ հարցազրույցից
– Լրատվամիջոցներում թողած եւ սոցիալական ցանցերում արված քոմենթները պատասխանատվության առումով կարելի՞ է նույն հարթության վրա դիտարկել։
– Կատարյալ ապուշություն է դա բարձրացնել իրավական դաշտ, որովհետեւ փաստացի մի հարթության վրա դնում եք պրոֆեսիոնալ լրագրողի եւ ինչ-որ անոնիմ մեկնաբանություն գրողի։ Դա մոտավորապես նույնն է, որ լիցենզավորենք բոլոր տաքսիստներին, որոնք իրենց բոլոր հաճախորդների մոտ քննադատել են երկրի տնտեսական իրավիճակը, եւ հետո դատենք այդ տաքսիստին, որովհետեւ ինքն ասենք՝ հայհոյել է ֆինանսների նախարարին:
– Համաձա՞յն եք, որ եթե այսօր դատի են տալիս ԶԼՄ-ին, նույն հաջողությամբ վաղը դատի կտան նաեւ բլոգերներին կամ ֆեյսբուքյան օգտատերերին։
Կարդացեք նաև
– Եթե դատն ի օգուտ դատի տվողի գնա, ապա՝ այո, որովհետեւ մեր օրենսդրությունը շատ անորոշ է, եւ «Ֆեյսբուքի» «աքաունթը» կարող է դիտվել որպես ԶԼՄ, եւ նույն տրամաբանությամբ կարելի է դատել «Ֆեյսբուքի» սպառողին:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»