Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անցած հանգստյան օրերին գտնվել է Ստամբուլի Մարմարա համալսարանի հիվանդանոցում, որտեղ աղիքային վիրահատության է ենթարկվել: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները:
«Նրա առողջությանը ոչինչ չի սպառնում, եւ չորեքշաբթի առավոտյան նա հիվանդանոցից դուրս կգրվի»,- այսպիսի գրառում կա twitter-ում վարչապետ Էրդողանի բլոգում: