Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թուրք գործարար. թուրք-ադրբեջանական միասնությունը կդառնա աշխարհում ամենահզոր ուժը

Նոյեմբեր 29,2011 11:42

Թուրք-ադրբեջանական միասնությունը կդառնա աշխարհում ամենահզոր ուժը, որին ոչ ոք չի կարող դիմակայել: 1news.az-ի մատուցմամբ, այդպիսի հայտարարություն է արել  թուրքական Turcas  էներգետիկ ընկերության նախագահ Էրդալ Աքսոյը:

«Կգա մի ժամանակ, երբ հայերը աշխատանք կփնտրեն Ադրբեջանում»,- Բաքվում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Աքսոյը:

Թուրքական ընկերության ղեկավարը նաեւ վստահեցրել է, թե 20 տարիների ընթացքում Ադրբեջանը դարձել է աշխարհում էներգառեսուրսների ամենակարեւոր ու հուսալի մատակարարներից մեկը: «Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանում ազատ տնտեսական գոտի եւ արդյունաբերական ավան ստեղծելու ուղղությամբ: Կարծում եմ, այդ նախագծերը կլինեն մեր եղբայրության ու միասնության եւս մեկ ապացույցը. դրանում ոչ ոք չպետք է կասկածի»,- հայտարարել է թուրք գործարարը:

Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվում տեղի է ունեցել ադրբեջանա-թուրքական բիզնես-ֆորում, որին մասնակցել են թուրքական եւ ադրբեջանական շուրջ 250 ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930