Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյան. Նիկոլ Փաշինյանն ի՞նչ պիտի գրի՝ դոդացմանն այո՞

Նոյեմբեր 29,2011 11:35

Տե՜ր Աստված, ինչքան դժվար է, շատ դժվար է ընդդիմության դեմ խոսել։ Եթե իսկապես ընդդիմությունն ընդդիմություն է, իմ խոսքն էլ կշիռ ունի։ Բերեք ծանր ու թեթեւ չանենք իմ խոսքի կշիռը, պարզապես ծուռ նստենք եւ շիտակ խոսենք։ Ներկա ընդդիմության մասին իմ կարծիքն արտահայտել ես միշտ դժվարացել եմ, դեռ ավելին՝ վախեցել։ Ինչ ուզում եք՝ իշխանության հասցեին ասեմ, ոնց ուզում եք՝ Սերժին քֆրտեմ, իշխանության կողմից իմ հասցեին ոչինչ չի ասվի, վերեւում կմտածեն՝ շուն ա, հաչում ա, քարավանն էլ գնում ա։ Իսկ ընդդիմադիրներն էլ ուսիս կթփթփացնեն՝ ապրես, Լեւոն, ինչ

համարձակն ես։ Բայց իրապես ես վախկոտ մարդ եմ, հիմա էլ ասում եմ, գրում վախենալով, որովհետեւ այսօր ես արատավորվում եմ, քանզի իմ իսկ ընկերներն ինձ ասելու են կագեբեի գործակալ, Սերժի ծախու գրչակ եւ իրար ականջի իմ պատմուճանի վրա պիտի սակարկեն, թե քանի արծաթով ծախվեցի։ Բայց գալիս է մի պահ, երբ մտածում ես՝ ավելի լավ է կառափնարան գնաս, քան մտածածդ չասես։ Իսկ իմ մտածածն այս է՝ այ իմ ժողովուրդ, իմ խեղճ մտավորականություն, ազգային սերուցք, նոր ժամանակների Լեւոնի վկաներ, վերջապես դուք չճանաչեցի՞ք, թե ով է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Արմեն Վշտունին կասեր՝ նույն ինքը, Լյուն Տյուն Պեն։ Դեռ էն գլխից ես հետեւում եմ նրա քաղաքական հետագծին։ Գիծը սովորաբար ուղիղ է լինում, առավել շիտակ, քան մեր ուղեղի գալարներն են։ Բայց դուք զգացե՞լ եք, թե որքան ծուռումուռ, գզգզված ու խճճված է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հետագիծը։ Էդ մարդը մի օր էս է ասում, մի օր՝ էն։ Մի օր ասում է, թե՝ էս ա հա, Թուր Կեծակին բերեք, սրանց օրերը հաշված են, ժողովենք-գնանք թշնամուն 7 տակ ջաղացաքարերի տակից հանենք, ազգի վրեժն առնենք։ Մի օր էլ դառնում է Հռոմի պապից էլ կաթոլիկ, Ամերիկայից էլ դեմոկրատ ու ասում՝ ոչ, քաղաքակիրթ ընտրական ճանապարհով հարցերը լուծենք:

… Այսքան  բանը չէի գրի, եթե լսած չլինեի Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական մտքի վերջին փայլատակումը։ Այն մասին, որ հնարավորություն է բացում համագործակցելու «Բարգավաճ Հայաստանի» հետ։ Բա որ Գագիկ Ծառուկյանը շուռ գա ու ասի՝ кто этот потерпевший? Հմիկ դժվարեց ընկերոջս՝ Նիկոլ Փաշինյանի բանը, ի՞նչ է գրելու նա, որ բազմիցս գրել է՝ ոչ սերժանտացմանը, ոչ դոդացմանը, ի՞նչ պիտի գրի՝ դոդացմանն այո՞…

Լեւոն Ջավախյան

«Հրապարակ»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930