Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ասա ով է նոտարը, ասեմ՝ ում ժառանգն է նա

Նոյեմբեր 29,2011 11:27

Երեկ ավարտվեց նոտարների որակավորման քննությունների անդրանիկ փուլը: Հաջորդ փուլ անցան մի շարք անձինք, որոնց ազդեցիկությունը որոշվում է նրանց հարազատների, ծնողների զբաղեցրած դիրքով:

Փորձենք ներկայացնել նրանց ցուցակը:

1.Վահագն Վիլենի Փիլիպոսյան-Ե.Չարենցի դպրոցի տնօերնի որդին, արդարադատության նախարարության գլխավոր մասնագետ Արամ Պետրոսյանի քրոջ ամուսինը

2.Էմիլյա Գագիկի Նազարյան-Արդարադատության նախկին փոխնախարար, ներկայիս նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանի կինը

3.Քրիստինե Աշոտի Արսենյան-«Ջերմուկի Արսենյանի» դուստրը, նախկին ԳԱԻ պետի, ներկայիս արտակարգ իրավիճակների նախարարության վարչության պետ Վաչիկ Նիկողոսյանի հարսը

4.Արգամ Հենրիկի Խաչատրյան-Նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի որդին

5.Ջեմմա Գաբրիելյան-Արտաշատի անձնագրային բաժնի պետի կինը

6.Մերի Կարապետի Ղազարյան-Արաբկիրի դատարանի աշխատակազմի ղեկավարի աղջիկը, ԶԱԳՍ-ի աշխատակից

7.Արմեն Սուրենի Գիրգորյան-Աջափնյակի նոտարի որդին,

8.Հայուհի Գրիգորի Հարությունյան-Դատական ակտերի հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի քեռու աղջիկը, քեռին՝ Գիրգորի Հարությունյանը ազգային անվտանգության նախկին բարձրաստիճան ներկայացուցիչ

9.Լինա Գագիկի Հովսեփյան-Վանաձորցի գործարար, «Գուգարք», «Կիրովական» գործարանների սեփականատեր Գագիկ Հովսեփյանի դուստրը

9.Մանուշ Հայկազի Կիրակոսյան-Սեւանի ԶԱԳՍ-ի պետը

10. Աննա Ռազմիկի Թովմասյան-Նախկին դատավոր Ռազմիկ Թովմասյանի դուստրը

11.Վանինե Ժորայի Հովսեփյան-Վերաքննիչ դատարանի դատավորի դուստրը, Աբովյանի ԶԱԳՍ-ի պետ

Հաջորդ փուլից հետո կներկայացնենք հարցաշարերի «պատահականության»-«ոչ պատահականության» սկզբունքների կիրառման մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930