Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող լուրջ համարվել այն քաղաքական ուժը, որը պետության բարձրագույն պաշտոնյայի հասցեին ծանր մեղադրանքներ ներկայացնելուց անմիջապես հետո հայտարարում է, թե քառամսյա քաղաքական արձակուրդ է վերցնում»

Նոյեմբեր 29,2011 11:11

Հատված  Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից

   -Պարոն Պետրոսյան, ՀԱԿ վերջին հանրահավաքում ներկայացված նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը կարելի՞ է լուրջ փաստաթուղթ համարել: 
-Նախեւառաջ հենց այս հռչակագիրը կազմած անձինք լուրջ չեն վերաբերվում ինչպես իրենց իսկ ներկայացրածին, այնպես էլ հանրահավաքի այն մասնակիցներին, որոնց անունից հռչակում են իրենց նկրտումները:
Չի կարող լուրջ համարվել այն քաղաքական ուժը, որը պետության բարձրագույն պաշտոնյայի հասցեին, ճիշտ է՝ անհիմն, բայց ծանր մեղադրանքներ ներկայացնելուց անմիջապես հետո հայտարարում է, թե քառամսյա քաղաքական արձակուրդ է վերցնում: Հետեւաբար կամ նրանք գիտակցում են, որ անելիք չունեն քաղաքական դաշտում, կամ էլ փորձում են բացակայելու միջոցով խուսափել իրենց համակիրներին թյուրիմացության մեջ գցելու պատասխանատվությունից:
   -Դադարը բացատրվեց եղանակային պայմաններով։
-Հայաստանում սովորաբար ձմռանը ցուրտ է, ամռանը՝ շոգ, բայց դա չի նշանակում, որ կարելի է հանրության անգամ մի փոքր հատվածին սեփական հնարավորություններից մի քանի անգամ մեծ խոստումներ տալ ու սեզոնային անգործության անցնել: Նման քաղաքական գործելակերպը ոչ միայն անլուրջ է, այլեւ արդարացված չէ:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930