Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանեցին «Հին Էրիվան»-ը

Նոյեմբեր 29,2011 10:59

Դատարանի որոշմամբ կալանք է դրվել «Հին էրիվան» հոլդինգի գույքի եւ բանկային հաշիվների վրա։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սա արվել է այն բանից հետո, երբ «Յունիբանկ»–ը համապատասխան հայց է ներկայացրել ռեստորանային համալիրի դեմ։ Բանն այն է, որ վերջերս «Հին Էրիվան»-ն էլ իր հերթին էր հայցադիմում ներկայացրել «Յունիբանկ»–ի դեմ՝ գործարար համբավը վնասելու համար՝ պահանջելով պարտավորեցնել բանկին՝ չեղյալ համարել հոլդինգին «ժամկետանց վարկառու» ճանաչելու որոշումը։ Դատաքննության ընթացքում «Հին Էրիվան»-ը խնդրել է, որ վարկն ու դրա տոկոսները վճարի դատարանի վճռից հետո։ Դատաքննության փուլում որոշ փաստաթղթերի փորձաքննություն նշանակելու համար կասեցվել է գործը, մինչեւ դրանց պատասխանները ստանալը։ Եվ փաստորեն, օգտվելով առիթից, «Յունիբանկ»-ն է հայց ներկայացրել «Հին Էրիվան»-ի դեմ։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հին ­Էրիվան» հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը կատարվածը գնահատեց որպես իրենց գործունեությունը սահմանափակելու փորձ։ «Դրանով «Յունիբանկ»-ի ղեկավար Վարդան Աթայանն ապացուցեց, որ աչք ունի մեր ռեստորանի վրա եւ պարզապես ցանկանում է այն խլել»,- նշեց Տեր-Առաքելյանը:

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930