Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականների խորհուրդը ՀԱԿ-ին՝ մեկ-մեկ հիշեք ԲՀԿ-ի մասին ձեր նախորդ գնահատականները

Նոյեմբեր 29,2011 10:51

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը այդպիսի տեսակետի բարձրաձայնումը Լեւոն Տեր-Պետրոսյանի ոճի մեջ դիտարկեց. «Այդ առաջարկի տակ տեսնում ենք պրովակացիա, քաղաքական դաշտում լարվածություն մտցնելու քայլ, քանի որ եթե մի քիչ մեր հիշողությունը լարենք` որեւէ կապող բան ԲՀԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ չենք տեսնի` ոչ գաղափարական, ոչ գործելաոճի: Չնայած` քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, դա իրենց թիմերի որոշելիքն է: Բայց որպես քաղաքացուՙ իմ անձնական կարծիքը հետեւյալն է` դա Լեւոն Տեր-Պետրոսյանի ոճի մեջ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հանրահավաք եկող նրա ընտրազանգվածը էապես նվազել է, ինչի մասին են վկայում նաեւ հանրահավաքների միջակայքային երկար ժամանակը, դրանց բնույթն ու շեշտադրումները: Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակիցներին պահելու խնդիր ունի, եւ որպեսզի հերթական ընտրություններին գնա նորմալ դիրքով` նա պետք է նման հայտարարություններ անի: Նպատա՞կը` անհաշտություն մտցնել քաղաքական ուժերի մեջ, քաշել-տանել իր կողմը, որովհետեւ մենք գիտենք նաեւ, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը մի փոքր այլ բնույթի կարող են լինել: Լուրջ մտահոգություններ չունեմ այդ հայտարարությունների վերաբերյալ», ասաց Հ. Սահակյանը:

Նրա ավելի փորձառու գործընկեր Գագիկ Մինասյանը նշեց, որ տեղի ունեցողը վերաբերում է ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին եւ չի կարծում, որ ճիշտ կլինի իր կողմից գնահատական տալը. «Ընդամենը կարող եմ խորհուրդ տալ, որ ՀԱԿ-ի ղեկավարությունը մեկ-մեկ անդրադառնա իշխանության եւ մասնավորապես նրա մասը կազմող ԲՀԿ-ի վերաբերյալ իր նախորդ գնահատականներին, ընթերցի-վերհիշի դրանք եւ ապա առաջարկներ անի», հիշեցրեց Մինասյանը:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930