Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 50 երկրապահներ դուրս են եկել ԵԿՄ-ից

Նոյեմբեր 28,2011 23:27

«Առավոտի» տեղեկություններով՝ շուրջ 10 օր առաջ Երկրապահ կամավորականների միության Կենտրոն տարածքային կազմակերպության ավելի քան 50 անդամներ դուրս են եկել ԵԿՄ-ից եւ հանձնել իրենց վկայականները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից «Ճուտ» մականունով Արթուրը եւ «Ջերմուկի Համոն», նաեւ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը Կենտրոն կառույցի անդամներին փոխանցել են գեներալ Մանվելի «հրամանը»՝  կառույցի ղեկավարի պաշտոնից  4 ամիս առաջ ղեկավար ընտրված Էդիկ Գյումրյանին հեռացնելու եւ  այդ պաշտոնում ժամանակավորապես Ռոբերտ Նազարեթյանին նշանակելու մասին:

ԵԿՄ-ում արցախյան ազատամարտի բովով անցած տասնյակ ազատամարտիկների հեռացման մասին տեղեկությունն ընդամենը ի գիտություն է ընդունվել, ու հիմա կառույցում «նոր կազմ» է հավաքվում, գրքույկներ են բաժանվել եւ ընտրվել է նոր նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Ընդ որում, մեր տեղեկություններով, այս նոր կազմում կա նաեւ իրեն արմատական ընդդիմություն համարող մի ներկայացուցիչ:

Պատճառն, ըստ ԵԿՄ-ից հեռացած ազատամարտիկներից մեկի, այն է, որ այդ կառույցի տղաների մեծ մասն ընդդիմադիր հայացքներ են ունեցել, ինչը  դուր չի եկել գեներալ Մանվելին: Ասում են, կա եւս մի պատճառ՝ ֆինանսական, որի մասին, սակայն, կառույցի ոչ բոլոր ազատամարտիկներն են տեղյակ: Փոխարենը նրանք ընդվզում են, որ հակառակ ԵԿՄ կանոնադրության՝ կառույցի հին ղեկավարը պաշտոնանկ է արվել, իսկ նորն էլ «ընտրվել» է բացառապես գեներալ Մանվելի կամայական «հրամանով»:

ԵԿՄ-ում ստեղծված այս իրավիճակի մասին «Առավոտը» հավելյալ տեղեկություններ կփոխանցի առաջիկայում՝ ստանալով նաեւ ԵԿՄ -ի պաշտոնական պարզաբանումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930