Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ Վրաց նախագահին. դժգոհում են Վահագն Չախալյանի ձերբակալությունից

Նոյեմբեր 28,2011 19:44

Վահագն Չախալյանն այսօր դարձավ 30 տարեկան: «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդն է: Վրացական  դատարանը դատապարտել է նրան 10 տարվա ազատազրկման՝ ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար: Այդ առիթով այսօր՝ նոյեմբերի 28-ին, Թամանյանի արձանի մոտից կազմակերպվել էր երթ` Հայաստանում Վրաստանի դեսպանություն: «Նպատակն է` հայտնել  մեր դժգոհությունը Վահագն Չախալյանի ձերբակալության վերաբերյալ, ով ձերբակալվել է քաղաքական պատճառներով»,- ասում է երթի մասնակից Արամ Աղայանը: Հուսով է` Վահագնին ազատ կարձակեն: Մասնակիցները` պաստառներով և նկարներով բարձրացան դեսպանություն:
Ակցիայի վերջում Հայաստանում Վրաստանի դեսպանին հանձնվեց բաց նամակ, հուսալով՝ որ այն կփոխանցվի Վրաստանի նախագահին:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930