Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի բակերում կտեղադրվեն խաղահրապարակներ

Նոյեմբեր 28,2011 17:52

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով բակային տարածքներում մանկական խաղերի տեղադրման ծրագրին` հանձնարարել է վարչական շրջանների կողմից գույքագրել եւ ներկայացնել այն հասցները, որտեղ նպատակահարմար է խաղահրապարկների տեղադրումը: 2012 թվականի բյուջեում նախատեսվող միջոցներից բացի, քաղաքապետն առաջարկել մանկական խաղերի տեղադրման ծրագրի հետ կապված բանակցել նաեւ հնարավոր ներդրողների հետ:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ գույքագրել մայրաքաղաքի բոլոր այն երկրորդական փողոցներն ու բակային տարածքները, որոնք արտաքին լուսավորության ապահովման անհրաժեշտություն ունեն:
Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նաեւ հստակեցնել ամանորյա միջոցառումների ծրագրերը եւ մինչեւ դեկտեմբերի 20-ն ավարտել քաղաքի արտաքին ձեւավորման աշխատանքները:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել