Լրահոս
Օրվա լրահոսը

Գրագե՞տ է ասելը «ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական անձ»

Նոյեմբեր 28,2011 16:24

ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը նոյեմբերի 26-27-ը Աղվերանում կազմակերպած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկեց մարդու իրավունքները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեքստում:

«Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» նախագահ Մամիկոն Հովսեփյանը, «Դրական մարդկանց հայկական ցանց» հ/կ նախագահ Անահիտ Հարությունյանը եւ այլք խոսեցին ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հիմնական տեղեկատվության, փոխանցման ուղիների, բուժման, կանխարգելման, լրատվամիջոցների դերի, լրատվության ճիշտ աղբյուրների, ճիշտ բառապաշարի օգտագործման կարեւորության եւ այլնի մասին:

Պարզվում է՝ գոյություն ունի ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի մշակած նախընտրելի տերմինների ցանկ: Քանի որ լեզուն ձեւավորում է համոզմունքներ, այն կարող է ազդել մարդկանց վարքի վրա: Հաճախ կարելի է լսել «ՁԻԱՀ վիրուս» արտահայտությունը, ինչն իրականում սխալ է, գոյություն չունի: ՁԻԱՀ-ին առնչվող վիրուսը կոչվում է «մարդու իմունային անբավարարության վիրուս՝ ՄԻԱՎ»:

Սխալ է նաեւ այն, երբ ասում են «ՁԻԱՀ-ով վարակված»: Անհրաժեշտ է խուսափել «վարակված» բառն օգտագործելուց: Ոչ ոք չի կարող վարակվել ՁԻԱՀ-ով, քանի որ դա վարակի հարուցիչ չէ: ՁԻԱՀ-ը համաճարակաբանական հսկման ժամանակ օգտագործվող բնորոշում է եւ ենթադրում է մի շարք օպորտունիստական վարակների եւ հիվանդությունների առկայություն, որոնք կարող են ի հայտ գալ ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքում՝ իմունադեպրեսիայի խորացմանը զուգընթաց: Գրագետ է, երբ գործածում են «ՄԻԱՎ-ով ապրող անձ» կամ «ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական անձ» տերմինները:

Սխալ է նաեւ «ՁԻԱՀ-ի զոհ» ասվածը. «զոհ» բառը հուսահատեցնող է: Հարկավոր է գործածել «ՄԻԱՎ-ով ապրող անձ» տերմինը: Իսկ «ՁԻԱՀ» տերմինը պետք է կիրառել միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ՁԻԱՀ-ի կլինիկական ախտորոշում ունեցող անձին:

Չի կարելի ասել «ՁԻԱՀ-ով հիվանդ»: «Հիվանդ» տերմինն օգտագործվում է միայն կլինիկական միջավայրում: Գործածվում է խորացած ՄԻԱՎ վարակով պայմանավորված հիվանդություն կամ ՁԻԱՀ զուգորդող հիվանդություն ունեցող այցելու տերմինները: Ոչ թե պետք է ասել «ՁԻԱՀ-ի վտանգ», այլ «ՄԻԱՎ վարակի վտանգ», «ՄԻԱՎ-ով վարակման ենթարկվելու վտանգ»: «ՄԻԱՎ-ի տարածվածության ցուցանիշների» փոխարեն պետք է գործածել «ՄԻԱՎ-ի տարածվածություն» տերմինը, իսկ «պայքար ՁԻԱՀ-ի դեմ»-ի փոխարեն հարկավոր է ասել «ՁԻԱՀ-ին հակազդում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930