Լոռու մարզում գործող «քաղաքացիական հասարակության զարգացման» հ/կ-ն միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավին, Վանաձորի Հայքի հրապարակից երթ կազմակերպեց դեպի Երկաթուղայինների այգի: Նախաձեռնող թիմը դասընթացի մասնակիցներն են, ովքեր կարողությունները զարգացնելով՝ հնարավորություն են ստացել դրսեւորել իրենց կազմակերպչական հմտությունները: Ակցիայի ծրագրով «Ֆորում-թատրոն» հ/կ երիտասարդները հանդիսատեսին ներկայացրեցին «Հարբեցողի շան օրագրից» ներկայացումը:
16-օրյա քարոզարշավի շրջանակներում «Ֆորում-թատրոնը» կշրջի մարզերում՝ հանրությանը ներկայացնելով բռնության, պարտականությունների եւ իրավունքների պաշտպանության պարզ տարբերակներ:
Նախաձեռնող խմբի հիմնական նպատակն է հայ երիտասարդությանը տեսնել աոողջ գիտակցությամբ: «Նույն ներկայացմամբ եղել ենք Թեհրանում, եւ զարմանում եմ, թե այդքան փակ երկրում ինչ առաջադեմ ու գիտակից երիտասարդություն կա, ես ցանկանում եմ մեր երիտասարդությունն էլ առողջ լինի, որի կարծիքի հետ հաշվի նստի երկիրը»,- ասում է «Ֆորում-թատրոն» հ/կ հիմնադիր անդամ Տիգրան Մացակյանը: Ըստ նրա, երիտասարդին խանգարում է տարբեր քաղաքական կազմակերպությունների շարքում ընդգրկվելը, այդկերպ նրանք մասնատվում են, բաժան-բաժան լինում, իրարից հեռանում:
Ինտերակտիվ թատրոնի դերասանների կարծիքով, լոռեցի աղջիկների պասիվությունը նկատելի էր, բայց ուրախացնող էր, որ երիտասարդներն ունեն կարծիք ու չեն կաշկանդվում իրենց կարծիքը ներկայացնել:
Կարդացեք նաև
Նելլի ԴԱՎԹՅԱՆ