Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները կոչ են արել դուրս բերել դիպուկահարներին շփման գծից

Նոյեմբեր 28,2011 15:33

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները կոչ են արել դուրս բերել դիպուկահարներին շփման գծից: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլն ասել է, որ այսօր Երեւանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը «կարճ էր, բայց շատ հաջողված»:

Հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ հոգեւոր առաջնորդները նշել են, որ հանդես են գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ հրադադարի ռեժիմի պահպանմանը:

Բացի այդ, Պատրիարք Կիրիլը հայտնել է, որ երեք երկրների հոգեւոր առաջնորդները հանդես են գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին ուղղված համառ կոչով` դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, «որպեսզի արյուն չթափվի եւ նոր զոհեր չլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել