Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանվել Բադալյան. Իրավաբանները, ֆինանսիստներն ու տնտեսագետներն ավելի շատ են կտրվում քաղծառայողի քննությունից

Նոյեմբեր 28,2011 15:31

Քաղծառայության քննությունում հաղթողներ չեն լինում, հենց այն մասնագիտությունների գծով, որտեղ ավելի շատ շրջանավարտներ են լինում. այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Ըստ նրա, 2011 թվականին անցկացված ամեն 5-րդ մրցույթում չեն լինում հաղթողներ: Թե կոնկրետ ո՞ր մասնագիտությամբ անձինք չեն հաղթահարում քննությունը, Aravot.am-ի այս հարցին պարոն Բադալյանը պատասխանեց. «Տնտեսագետներ, հաշվապահներ, իրավաբաններ, ֆինանսիստներ: Սրանք այն մասնագիտություններն են, որ ավելի շատ շրջանավարտներ են լինում: Տասնյակ հազարավոր դիպլոմներ կան այս մասնագիտությունների, սակայն որակն այն չէ: Խոսում ենք աշխատատեղ չկա եւ այլն, մրցույթ ենք հրապարակում  ու երկրով մեկ հայտարարում, խնդրում՝ կանչում ենք, որ գան մասնակցեն, բայց ամեն 5 մրցույթից մեկում հաղթող չի լինում: Լուրջ մասնագետները չեն էլ գալիս: Բայց չասենք, թե՝ բոլորը դիլետանտ են ու թույլ»:

Քաղծառայության խորհրդի նախագահի մեկնաբանմամբ՝ լավ մասնագետներից շատերը պարզապես իրենց չեն դիմում, քանի որ պետական ոլորտում վարձատրությունը ցածր է. «Լավ մասնագետներն իրենց թանկ են գնահատում, գնում են մասնավոր ընկերություններ: Լինում են նաեւ նեղ մասնագիտական պաշտոններ, որ մասնագետի կարիք կա, իսկ այդպիսի մասնագիտությամբ սակավ մարդիկ կան: Օրինակ՝ միջուկային անվտանգության գծով մասնագետ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930