Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մասնավոր խուզարկուի պատվիրատուները փողատերերի կանայք են եղել, որոնց հետաքրքրել են ամուսինների սիրուհիները

Նոյեմբեր 28,2011 15:20

2009-2010թթ. հայտարարություններ են տպագրվում ինտերնետային կայքերից մեկում եւ երկու թերթերում, որոնց անունները չենք հրապարակում՝ ելնելով  լրագրողական էթիկայի կանոններից: Հայտարարություններ տվողը նախկինում դատապարտված, բարձրագույն կրթությամբ Վլադիմիր Թուրաբյանն էր: Նա ներկայացել էր որպես «մասնավոր խուզարկու» եւ ընդունել էր պատվերներ: Մասնավորապես, Ծ.Մ.-ի պատվերով, ստանալով 75 000 դրամ, տեղական Շերլոկ Հոլմսը պիտի բացահայտեր Ծ.Մ.-ի ամուսնու սիրային կապերը: Եվ բացահայտել է:

Մեկ այլ վկայի համար  էլ, որի համար «պրեստիժի» հարց է եղել «սեփական խուզարկու» ունենալը, տեղեկություններ է հավաքվում Ժ.Հ.-ի «ամուսնու սիրուհու» վերաբերյալ:Թուրաբյան-Հոլմսը ձայնագրում էր, լուսանկարում, աննկատ քայլում շարժվող «օբյեկտների» ետեւից:

Խուզարկուն այնքան հեռուն էր գնացել, որ մի օր էլ հասել էր Գարեգին անունով մի երիտասարդի տվյալներին, որոնք գտնվում էին Նոր Նորքի տարածքային զինկոմիսարիատում: Սակայն խախտել էր անձնական եւ ընտանեկան գաղտնիքների պաշտպանության սահմանը, «տիրապետել» անգամ պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկությունների՝ դրանք տարածելով աջուձախ:

Այսօր իսկական դետեկտիվ էր նաեւ առավոտյան ժ. 9. 30-ին դատաքննություն նշանակելը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր «մասնավոր խուզարկու»՝ Վլադիմիր Թուրաբյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Սակայն դատական նիստին չէր ներկայացել «խուզարկուի» թարգմանիչը՝ Վարդուհի Շահինյանը: Դատական նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ մեղադրող պարոն Տիգրանյանից էլ ստացվել է գրություն, որով հայտնվել է, թե գտնվում է արձակուրդում: Դատարանը հերթական անգամ հետաձգեց նիստը:

Խուզարկուն խաղաղ հեռացավ, քանի որ նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չբացակայելու մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930