Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Կրթություն» թերթը սնում է ԿԳ նախարարությունը

Նոյեմբեր 28,2011 15:09

Այսօր Երեւանի  «Գլաձոր» համալսարանի դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն` «Կրթություն» շաբաթաթերթի նոր տարեշրջանի 500-րդ համարի լույս ընծայման առթիվ:

Իր խոսքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ «Կրթությունն» իր գործունեությամբ կարծես սնում է ԿԳ նախարարությունը, թեպետ չի հանդիսանում նրա պաշտոնաթերթը. «Ուրախ եմ, որ այն իր շուրջն է համախմբում գիտելիքի գինը գիտակցող մտավորականների լայն շրջանակներին»:

«Գլաձոր»  համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանի խոսքերով` «Կրթություն» թերթը չհիշելն անշնորհակալ քայլ կլինի. «Նրա դերն ու նշանակությունը հայեցի դաստիարակության հարցում գնահատելը յուրաքանչյուրիս պարտականությունն է»:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն էլ հավելեց. «Կրթությունը» մեծ ձեռքբերում է: Այն մտավորականներին ուրախացնում է գրականության հանդեպ ճիշտ մոտեցմամբ»:

Իսկ գրող  Զորի Բալայանի խոսքերով` 500-ամյակը տոնելը մեծ հպարտություն է. «Չեմ ընդունում վաղուց տարածված այն կարծիքը, թե թերթը ապրում է մեկ օր: 500 համարները կազմում են մի ողջ տարեգրություն»:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը ասում է, որ մայրենի լեզվի ոչ բավարար դրսեւորման պայմաններում կարեւոր է «Կրթության» պայքարը` լեզուն անաղարտ պահելու գործում:

Հանդիսության ընթացքում ԿԳ նախարարության կողմից պատվոգրերի արժանացան թերթի աշխատակազմի ներկայացուցիչներ  Գեղամ Նուրիջանյանը, Նունե Բադալյանը, Կարո Վարդանյանը, իսկ գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Հայաստանի գրողների միության կողմից արժանացավ համապատասխանաբար շնորհակալագրի եւ պատվոգրի:

 

Լուիզա  ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930