2007 թվականին կազմավորված Լոռու երիտասարդական միությունը՝ ԼԵՄ հասարակական կազմակերպության կարգավիճակ ստացավ 2010 թվականին: Հանգստյան օրերին կազմակերպությունում ամփոփեցին անցած մեկ տարին:
ԼԵՄ-ն այսօր ունի 600 անդամ, նպատակ ունի համախմբել Հայաստանի տարբեր բուհերում եւ արտասահմանում սովորող լոռեցի ուսանողներին եւ նրանց ներուժն օգտագործել հանուն Լոռու մարզի զարգացման: Կազմակերպության նպատակներից մեկն էլ ակտիվ երիտասարդներին աշխատանքով ապահովելն է:
Թեեւ կազմակերպության անդամները նշում են, որ հիմնական նպատակը լավագույն ուսանողներին հետ բերելու միջոցով մարզը զարգացնելն է, սակայն իրենք էլ բոլորի նման գիտեն, որ Լոռու մարզում աշխատանքի տեղավորվելը դյուրին չէ: «Այստեղ դժվար է աշխատանքի հարցը լուծել: Ծանոթների ու ընկերների միջոցով ենք հարցը լուծում: Ավելի հեշտ է բանկային համակարգի համար աշխատակիցներ ապահովելը»,- ասում է ԼԵՄ համանախագահ Տարոն Սիմոնյանը:
ԼԵՄ հ/կ-ն բնապահպանական նախաձեռնությունների հեղինակ էլ է: Ոուշադրության կենտրոնում է պահում մարզի մշակութային արժեքները, ակտիվ մասնակցություն ունենում հոգեւոր կյանքին ու ճարտարապետական կոթողների մաքրման եւ վերականգնման աշխատանքներին:
Կարդացեք նաև
Նելլի ԴԱՎԹՅԱՆ