Լրահոս
Օրվա լրահոսը

Փայտ չկա, աթար են վառում

Նոյեմբեր 28,2011 14:46

Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում բնակիչների մի մասը վառելափայտ չունենալու պատճաոով  աթարի միջոցով է տաքացնում տունը: Ջեռուցման ավանդական այս եղանակին տաթեւցիներն ապավինել են` այլ տարբերակ չունենալով: Գյուղը գազիֆիկացված չէ, վառելափայտը շատ թանկ է, բացի այդ՝ փայտ  ձեռքբերելն այս տարի  լուրջ խնդիր է գյուղաբնակների համար: Բնակիչների քիչ տոկոսն է ապահովված վառելափայտով, մյուսները դեռ փայտ չեն գնել՝ որոշ դժվարություններից ելնելով: «Այս տարի Տաթեւի մերձակա անտառում հատատեղ չէին հատկացրել գյուղացիների համար, որոշ գյուղացիներ էշով անտառի թափուկներից են բերել, իսկ մի մասը պիտի ուրիշ տեղից փայտ բերի, բայց դա էլ շատ հեռու է ու բավականին դժվարությունների հետ կապված: Անցած տարի մեր մոտակա անտառում հատատեղ էին հատկացրելգյուղի բնակիչների 50 տոկոսն էդ հատատեղից է ձմեռվա համար վառելափայտ ձեռք բերել, էս տարի հատատեղի բացակայության պատճառով խնդրի առաջ ենք կանգնել, նույնիսկ բնապահպանության նախարարություն դիմեցինք, աջակցեն էս հարցով» – ասում է Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ ժամանակին, երբ գազի սակագինը մեծացնելու որոշումն էր քննարկվում՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանն առաջարկում էր աթար վառել: Փաստորեն նրա առաջարկները կյանքի են կոչվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930