Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքերի ներմուծումը մաքսատուրքով չի՞ հարկվի

Նոյեմբեր 28,2011 13:30

Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների` գրահրատարակչության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ 2012թ-ից նախատեսվում է 10 տոկոս մաքսատուրք սահմանել  ՀՀ ներմուծվող գրքերի և հրապարակումների համար: Այս առնչությամբ հայտնում ենք, որ

ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը Հայաստանի Հանրապետություն գրքերի և հրապարակում­ների ներմուծումը մաքսատուրքով հարկելու նպատակ չի հետապնդում:

Նշված ապրանքները (ԱՏԳ ԱԱ 49 ծածկագրին դասվող) Հայաստանի Հանրապե­տություն ներմուծելիս մաքսատուրք չի կարող կիրառվել, քանի որ համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010 թվականի ապրիլի 28-ին վավերացված <<Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներկրման մասին>> 1950 թվականի նոյեմբերի 22-ի Ֆլորենցիայի համաձայնագրի, որի դրույթները գերակայում են ՀՀ օրենքների դրույթների նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է այդ ապրանքների ներմուծումը մաքսատուրքով չհարկելու պարտավորություն:

ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրինագիծը նպատակ ունի մաքսա­տուրք կիրառել ԱՏԳ ԱԱ 49 ծածկագրին դասվող այն ապրանքների (մասնավորապես ապրանքային կատալոգներ, գովազդային նյութեր, բացիկներ և այլն) ներմուծման նկատմամբ, որոնց մասով վերը նշված համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը կարող է կիրառել մաքսատուրք:

Սակայն հաշվի առնելով, որ ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագծում տեղ գտած ձևակերպումները տարընկալումների տեղիք  են տվել, օրինագծում ձևակերպումները կվերանայվեն` դրանք շարադրելով կոնկրետ ապ­րան­քային խմբերով:

 ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930