Լրահոս
Օրվա լրահոսը

Դե հազար ասեցի, որ ես չեմ ծխում

Նոյեմբեր 28,2011 13:00

Իմ աշխատանքային ժամերն այդպես էլ չպակասեցին: Ինչպես երեկ, այսօր էլ, վաղն էլ ու միշտ էլ աշխատելու եմ օրը 24 ժամ ու չեմ ունենալու հանգստյան օրեր: Հարց չկա, միայն թե ինձ ծխախոտ մի առաջարկեք, թողե՛ք առողջ մնամ, որ դիմանամ:

Աշխատանքս հեշտ չի: Շատ «ուտելուց» չեմ գիրանում, ուղղակի  ինձ ժամանակ առ ժամանակ պետք է «դատարկել»: Էհ, մարդիկ տարօրինակ են, կարծում են՝ ունեմ «կեղտոտ ներաշխարհ», բայց ուրիշ տարբերակ չկա, որ նրանց ազատեմ աղբից: Տեղում կանգնած մնալն էլ մի բան չի: Բայց այդպես մարդկանց հետևելն է հեշտ, մանավանդ որ ձև ես անում, թե անշունչ ու անհոգի աղբաման ես: Ես կանգնած եմ երևացող տեղերում, բայց էս մարդիկ իրենց ձեռքի աղբը ալարում են ինձ տալ: Օֆ-օֆ: Կամ էլ հեռու-մոտիկ «բռասոկներ» կանեն: Հերիք չի նպատակին հազարից մեկ են հասնում, մեկ-մեկ էլ այնպես են երեսիս հարվածում, դե լավ էլի, հետո ինչ , որ  ձայն չենք հանում:

Հիմա կմտածեք՝ հերիք չի՝ լեզու եմ առել, մի հատ էլ հարցազրույց եմ տալիս, ախր, ես ուզում եմ՝ հասկանաք, որ մենք` պլաստիկից աղբամաններս, չենք ծխում:

Աննա Փորսուղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930