Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրախաղերը սոցցանցերում քայքայում են ընտանիքը

Նոյեմբեր 28,2011 12:45

Սոցիալական ցանցերում ունեցած սիրախաղերը կարող են ընտանեկան զույգի բաժանման պատճառ դառնալ, հատկապես եթե ամուսիններից մեկն իր էջում ընտանեկան վիճակի մասին տողում նշում է, որ ազատ է: Այս մասին հաղորդում է մարդու հոգեբանության վրա ինտերնետի ազդեցության մասնագետ, Մոսկվայի պետական համալսարանի «Ինֆորմատիզացիայի հոգեբանական խնդիրներ» լաբորատորիայի վարիչ Ալեկսանդր Վոյսկունսկին:

«Զուգընկերոջ կողմից վիրտուալ սերը կամ վիրտուալ սիրախաղն ընկալվում է խիստ լրջորեն: Հայտնի են դեպքեր, երբ այսպիսի դեպքերը վերջացել են վեճերով, բաժանությամբ և անգամ սպանությամբ», – հաղորդել է Վոյկունսկին՝ «РИА Новости»-ի կազմակերպած օնլայն կոնֆերանսի ժամանակ:

Ըստ նրա խոսքերի՝ վիրուալ շփման հետևանքով վեճերի պատճառ են հանդիսանում ընտանիքում վաղուց թաքնված կոնֆլիկտները և բացի դրանից՝ ամուսնացած անձանց կայացած և հասունացած չլինելու փաստը:

Ամենից հաճախ այսպիսի դեպքեր պատահում են այն զույգերի հետ, որոնք իրենց ամուսնությունը չեն ձևակերպել եկեղեցում կամ օրինականորեն:

PCNews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930