Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի հաքերները կոտրել են հայկական 99 կայքեր

Նոյեմբեր 28,2011 12:38

EMPORIUM ամսագիրն այսօր հաղորդագրություն է տարածել, որ  առավոտյան բացելով իրենց կայքը՝ www.emporium.am տեսել են ադրբեջաներեն տեքստ. «Շուտով նաեւ պարզեցինք, որ ունենք եւս 98 բախտակից ընկեր: Նայելով ցանկը՝ չհասկացանք ադրբեջանական կողմի տրամաբանությունը: EMPORIUM-ը Հայաստանում առաջին մարքեթինգային գիտահանրամատչելի ամսագիրն է: Թե ինչու էր նրանց անհրաժեշտ կոտրել մի կայք, որտեղ ներկայացվում են գովազդային հոլովակների, մարքեթինգային տարբեր գործիքների, հայկական շուկայի որոշ սեգմենտների վերլուծություններ, անհասկանալի է: Ինչեւէ, այս պահի դրությամբ մեր կայքի թիմն աշխատում է www.emporium.am –ը վերականգնելու ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել