Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողազուրկ զույգը ապահովվեց բնակարանով

Նոյեմբեր 28,2011 12:38

Ընդամենը 2010 թվականին նոր ընտանիք ստեղծած՝  Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի ծնողազուրկ սաներ Էմիլն ու Կարինեն ամուսնությունից մոտ երկու տարի անց արդեն ունեն իրենց սեփական տանիքը: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանն ու  «Կապանի ՃՇՇ» ԲԲԸ գործադիր տնօրեն Արարատ Կարապետյանը հարսանիքի օրը նրանց խոստացել էին ընտանիքում երեխա ծնվելու առիթով նվիրել 1-ական միլիոն դրամ: Ապրիլի 17-ին Էմիլ եւ Կարինե Ակուլյաններն ունեցան իրենց առաջնեկին` Սառային եւ զույգին հատկացվեց խոստացած 2 միլիոն դրամը: Այդ գումարով կրթահամալիրի նախկին սաները Շինարարների թաղամասի 18 շենքում գնեցին մեկսենյականոց բնակարան:

Մոտ 2 ամիս է՝ Ակուլյանների 3 հոգանոց ընտանիքն ապրում է հինգերորդ հարկի մեկսենյականոց  բնակարանում: Նրանց հյուրերի թվում է նաեւ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի տնօրեն Ռիտա Դավթյանը:

Տիկին Դավթյանի խոսքով, Էմիլն ու Կարինեն կրթահամալիրի ամուսնացող 13-րդ զույգն էին, սակայն եզակի  դեպք էր, երբ ամուսնացողներից երկուսն էլ ծնողազուրկ են եղել: «Իմ սաների համար առաջին խոշոր ներդրումն է սա, որի համար շատ շնորհակալ ենք: Մեզ մոտ նման եւս  7 երեխաներ կան, որոնք ապրում են կրթահամալիրի հանրակացարանում եւ բնակարանի կարիք ունեն: 7 բնակարան ձեռքբերելը հեշտ գործ չէ, բայց մինչեւ կյանքիս վերջ պիտի օգնեմ նրանց բնակարանի հարցերը լուծել, երեխաներին տանիքով ապահովել: Շատերին եմ դիմում աջակցելու համար այդ հարցով, բայց միշտ չէ, որ օգնության ձեռք են մեկնում: Հույս ունեմ, որ բարերարներ կգտնվեն եւ  եկող տարի կհաջողվի երկրոդ բնակարանը գնել սաներիս համար», – ասաց Ռիտա Դավթյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930