Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են անում ծանրորդներ Մելինեն, Հռիփսիմեն եւ Տիգրանը

Նոյեմբեր 28,2011 12:32

Ծանրամարտի աշխարհի առաջնության ավարտից հետո մեր առաջատար ծանրորդները ներկայումս անցնում են բուժհետազոտություններ:

Տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Փարիզից վերադառնալու ճանապարհին Տիգրան Գ. Մարտիրոսյանը մնացել էր Մոսկվայում` թիակի լայն ոսկորի հետ ունեցած խնդիրների պատճառով եւ բուժհետազոտություն էր անցնում: «Դրանից հետո որոշվեց նրան ուղարկել Գերմանիա եւ ծանրորդը մոտ չորս օր առաջ մեկնել է: Վնասվածքը լուրջ չէ եւ վիրահատության կարիք չկա: Պարզապես, նա այնտեղ լավագույն մասնագետների հսկողությամբ բուժումներ պետք է ընդունի», – ասաց մարզիչը:

Ինչ վերաբերում է Մելինե Դալուզյանին եւ Հռիփսիմե Խուրշուդյանին, Հայաստանի կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի խոսքերով՝ երկուսն էլ հիմա Հայաստանում են, անցել են համապատասխան բուժզննում. Մելինեն` արմունկի եւ ծնկի (սա նրա մոտ առկա է արդեն մի քանի տարի), Հռիփսիմեն` արմունկի, որը վնասեց Փարիզում: «Այս պահին նրանք չեն մարզվում եւ սպասում են տեղի բժիշկների վերջնական որոշմանը: Եթե ապաքինումը հնարավոր է կազմակերպել Հայաստանում, կմնան, իսկ եթե արտասահման մեկնելու կարիք լինի, կդիմենք ՀԱՕԿ եւ կուղարկենք: Լավ կլինի, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն մինչեւ Նոր տարի, որպեսզի կարողանանք լիարժեք նախապատրաստվել օլիմպիական խաղերին», – ասաց Ա. Ներսիսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930