Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու համար Տեր-Պետրոսյանը կառաջարկի՞ համագործակցել Սերժ Սարգսյանի հետ»,- հեգնում է ՆԺԿ նախագահը

Նոյեմբեր 28,2011 11:30

ՀԱԿ-ի հրապարակած հռչակագիրը` Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերի վերաբերյալ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը որպես քաղաքական փաստաթուղթ հասկանալի է համարում, բայց որպես նախագահին պաշտոնանկ անելու հնարավորություն`չի տեսնում անգամ տեսականորեն: Հռչակագիրը փաստաթղթի վերածելու եւ գործողության մեջ դնելու կարիքն, ըստ նրա, չի էլ զգացվի. «Իրավիճակն այնպես կփոխվի, որ իշխանափոխություն կկատարվի եւ այդ ժամանակ հաշվի չի առնվի թե դա ի՞նչ ձեւով կլինի` փաստաթղթերի՞, թե՞` այլ: Ես չեմ հավատում Հայաստանում պաշտոնանկության նման ժողովրդավարական գործընթացներին: Մի փոքր թերահավատ եմ: Եթե կրիտիկական մասսա հավաքվի եւ պահանջի նախագահի պաշտոնակնությունը`միգուցե»:

Ինչ վերաբերում է առաջին նախագահի՝ ԲՀԿ-ի հետ համագործակցությանը վերաբերվող մոտեցումներին եւ օլիգարխներին ուղղված «մեսիջներին», ՆԺԿ նախագահն ասաց. «Իմ տպավորությամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քիչ խճճվել է: Ամեն անգամ մի քիչ իրարամերժ կարծիքներ ենք լսում, թեեւ դա բացատրվում է քաղաքականությամբ: Ես դա համարում եմ` անհույս ծրագիր, այդ հարցում ընդհանրապես որեւէ առաջընթաց չեմ տեսնում, որ ինչ-որ մեկը համաձայնի նմանատիպ գործընթացի: Եթե անգամ տեսականորեն էլ դա հնարավոր լիներ` իշխանությունը մի քանի ձերբակալություններով եւ գործողություններով շատ արագ կկանխի դա: ԲՀԿ-ն այնպիսի անկախ քաղաքական գործոն չէ, որպեսզի կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել»:

Նա նաեւ կես կատակ, կես լուրջ հավելեց. «Մի օր չստացվի այնպես, որ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու համար Տեր-Պետրոսյանն առաջարկի համագործակցել Սերժ Սարգսյանի հետ»:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930