Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին` ներկայիս խորհրդարանում, որտեղ մեծամասնությունը գործող նախագահի կողմնակիցներն են, ինչպե՞ս են Կոնգրեսում պատկերացնում Սահմանադրական ճանապարհով Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացը, ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասաց. «ՀԱԿ-ի օրակարգում դրված է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Կախված հետագա քաղաքական զարգացումներից` մենք մեր բոլոր ջանքերը ուղղելու ենք այդ խնդրի լուծմանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ