«Ձեր հարցը տեղին չէ»,– Aravot.am-ի հարցին` վերջին հանրահավաքից հետո, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց իր անձնական կարծիքը` ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցության վերաբերյալ. ՀԱԿ-ում այլեւս արդիակա՞ն չէ «Ոչ դոդացմանը» կարգախոսը, այսպես պատասխանեց ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Իսկ թե ներկայումս Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու գործնական հնարավորությունները որքան են, մեր զրուցակիցը ասաց. «Ես չեմ կարող որեւէ բան բացառել: Քաղաքական զարգացումների ընթացքն ամեն ինչ ցույց կտա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ