Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին, մինչև լույսերը հանգան ու ձայները լռեցին: Ռուբեն Հախվերդյանի այս երգը կարծես երեկվա համար էր. առավոտյան ամբողջ Երեւանը պատված էր ձյան սպիտակ շերտով: Ուռա, գոռում էին երեխաները և ուրախ, զվարթ շարունակում իրենց խաղը: Ցավոք, ձյունը մեկ ակընթարթի պես եկավ ու անցավ: Այժմ դրանից մնացին միայն հուշեր: Ինչպիսին էր քաղաքը ձյան շերտի տակ, կարող եք տեսնել տեսանյութում:
Արամ Արարատյան