Խորհրդային տարիներին տարածված անեկդոտների շարք կար Վարդանիկի եւ ընկեր Մարգոյի մասին: Այդ անեկդոտները տարբեր տարիքի մարդկանց համար էին՝ կախված իրենց «բացության» աստիճանից… Բլոգում, Վարդանիկի եւ ընկեր Մարգոյի մասին անեկդոտ պատմել չեմ պատրաստվում, այս անգամ ուրիշ Վարդանիկի մասին եմ ուզում խոսել, բայց ոչ մերօրյա Վարդանիկի` այսինքն Գյումրիի քաղաքպետի: Պատահաբար youtube-ում հայտաբերեցի մի վիդեո, որտեղ փոքրիկ երեխան շախով-շուխով ռաբիս է երգում, իսկ մեծահասակները ծափահարում ու բրավո են գոռում…Խեղճ երեխա եւ խեղճ Կոմիտաս, որ ասում էր, թե երաժշտությունը ցեղի ամենամաքուր հայելին է:
Ի դեպ, մասնագետները փաստում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնասիրություններից մեկի համաձայն, աշխարհի բոլոր դատապարտյալների մեջ նորմալ երաժշտությամբ դաստիարակվածներն ու երաժշտական կրթություն ստացածները 1% էլ չեն կազմում: