Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեմն ուզում եմ կարիճն իրական դառնա ու մի օր խայթի »

Նոյեմբեր 27,2011 18:00

ՀՊՄՀ-ի  ուսանողուհի Անահիտի սերը դաջվածքների նկատմամբ նկատելի էր  դեռ մանկուց.   «Երբ փոքր էի,  սիրում էի գրիչով ձեռքերիս նկարել: Անմիտ պատկերներ էին, բայց ինձ դուր էին գալիս: Ամեն անգամ, երբ դասից տուն էի գալիս, մայրս մի լավ բարկանում էր: Ես ազդվում էի նրա խոսքերից, բայց շարունակում էի նկարել այնպես, որ  չնկատեր»,- պատմում է նա:  Ասում է` տարիներ հետո սկսեց  ավելի լուրջ հետաքրքրվել դաջվածքներով, որոշեց մարմնի վրա անպայման  որևէ պատկեր ունենալ.

«Սկսեցի գումար հավաքել, որպեսզի Վերջին զանգի կապակցությամբ ինքս ինձ նվեր մատուցեի: Միջոցառումից մեկ շաբաթ առաջ ծոծրակիս վրա կարիճ դաջեցի: Ծոծրակին դաջելը նախօրոք մտածված էր, որ հնարավոր լինի մազերիս միջոցով թաքցնել այն: Գիտեի` ընտանիքս հաստատ հավանություն չէր տա»:

Սակայն Անահիտի «գաղտնիքը» բացահայտվեց ավելի շուտ, քան կարծում էր.

«Մի օր դասղեկս կանգնեց և հրամայական տոնով ասաց. «Վերջի զանգի օրը բոլորի մազերը հավաքած լինեն: Վիպուսկնոյին արեք ինչ ուզում եք, բայց բեմի վրա ոչ մեկի մազերը թափված չտեսնեմ»…Այդ օրն էլ մայրս նկատեց»,- պատմում է Անահիտը: Մինչև այսօր չի կարողանում մոռանալ մոր հայացքը և միևնույն ժամանակ տարօրինակ թվացող լռությունը.

«Անընդհատ ինքս ինձ հարց էի տալիս, ինչո՞ւ չի բարկանում: Հետո հասկացա. մայրս պարզապես չցանկացավ փչացնել օրս: Այդ օրվանից շատ <<ջրեր» են հոսել: Մի օր էլ մի անծանոթ տատիկ փողոցում տեսնելով ինձ` սկսեց բոլորի ներկայությամբ ամոթանք տալ դաջվածքիս համար: Նման պահերին երբեմն ուզում եմ կարիճն իրական լինի ու մի օր խայթի»:

Ընդամենը մեկ տարի է անցել, բայց Անահիտը հասցրել է հիասթափվել դաջվածքներից. «Հիմա արդեն ինձ դուր չի գալիս և ցանկություն էլ չունեմ նոր տատու անելու: Հոգեբանության բաժնում սովորելը շատ բան փոխեց իմ կյանքում: Կարողացա հաղթահարել հոգեբանական այն ճնշվածությունը, որ կար մեկ տարի առաջ: Իմ շուրջը կան մարդիկ, ովքեր մարմնի վրա ունեն մեկ կամ նույնիսկ մի քանի տատու: Խորհրդի կարգով ասեմ, եթե սեր ունեք, ապա արեք ժամանակավոր տատուներ, որովհետև վաղ թե ուշ հոգնելու եք »:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930