Այս երկրի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում վերջին տեղերից մեկն է գրավում եւ իր 20-ամյա պատմության ընթացքում դեռ ոչ մի անգամ չէր ճաշակել հաղթանակի քաղացրությունը: Եվ ահա, սառույցը շարժվել է: Օրերս 2:1 նվազագույն հաշվով հավասարազոր ուժերի տեր Տոնգայի նկատմամբ տարած հաղթանակը սամոացիների համար վերածվել է ազգային տոնի: Իսկ հավաքականի մարզիչ ԹոմասՌոնգենի խոսքերով այն կմտնի ֆուտբոլի պատմություն:
Նախորդ 30 պաշտոնական հանդիպումներից ամենատխրահռչակը գրանցվել է 2001 թվականին, երբ Սամոան Ավստրալիային 30 անպատասխան գնդակ է ընդունել: Այսինքն, դարպասապահը ստիպված է եղել միջին հաշվով երեք րոպեն մեկ անգամ գնդակ հանել սեփական դարպասից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ