Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որ Միխայիլ Տալի հուշամրցաշարի «հնաբնակներից» է, երրորդ տարին անընդմեջ բաժանելով 1-ին տեղը, մրցաշարի յուրօրինակ ռեկորդ սահմանեց, ինչը վկայում է նրա կայուն ու բարձր խաղամակարդակի մասին:
Գնահատելով իր ելույթը Մոսկվայում` Արոնյանը ԶԼՄ-ներին ասել է. «Խաղիս որակից ընդհանուր առմամբ գոհ եմ: Հունաստանում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունից հետո մի փոքր հոգնած էի, սակայն որոշակի մակարդակից ցածր հանդես չեկա: Իսկ գլխավոր արդյունքն այն է, որ առաջին տեղերը բաժանեցի արժանավորների հետ, այլ ոչ թե տեղ զբաղեցրի ստորին հորիզոնականներում: Սովորաբար, վաստակում ես այնքան միավոր, որքանին արժանի ես: Եթե վերջին պարտիայում պարտվեի, տպավորությունս այլ կլիներ: Շախմատում ամենադժվարը մինչեւ վերջին պարտիան առաջատար լինելն է, բայց արդյունքում` չհաղթելը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ