Մոսկվայում «Ինտերֆաքս» գործալայությունում կազմակերպված մամուլի ասուլիսում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը պաշտոնապես հայտարարել է, որ հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը նշանակվել է շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդ Բորիս Գելֆանդի միջեւ մրցամարտի գխխավոր մրցավար: Իրենք` գրոսմայստերները, հաստատել են, որ Աշոտ Վարդապետյանի թեկնածությունն իրենց լիովին բավարարում է:
Վերջնականապես որոշվել են նաեւ մրցամարտի անցկացման ժամկետները. 2012 թվականի մայիսի 10-31:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ