2012-ին Microsoft ընկերությունը կներկայացնի Kinect խաղային համակարգի նոր տարբերակը, որը նախատեսված կլինի Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների համար: Այն թույլ կտա ղեկավարել համակարգիչը ձեռքի շարժումներով:
Սպասվում է, որ Kinect-ի համակարգչային տարբերակը կճանաչի շարժումները 50 սմ տարածության վրա: Խաղային տարբերակը թույլ է տալիս ժեստերով կառավարել սարքը 1,2 մետր հեռավորությունից:
Առաջին անգամ Kinect-ը ներկայացվել է 2009-ի հունիսի 1-ին, թողարկվել՝ 2010-ի նոյեմբերին. այն կցվում է Xbox 360 խաղային սարքին ու թույլ տալիս խաղալ ժեստերի ու ձայնային հրահանգների միջոցով:
PcNews.am
Կարդացեք նաև