Այս զարմանահրաշ տորթը մեկն էր այն անակնկալներից, որ արեց «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը՝ լրատվական դաշտի համար կազմակերպվող նախաամանորյան արդեն ավանդական դարձած հավաքույթի ժամանակ: Թերեւս որեւէ այլ առիթ, որեւէ այլ տեղ դժվար է գտնել, որտեղ տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր նախասիրություններ ունեցող լրատվամիջոցների ներկայացուցիչներ իրենց այդքան միասնական, ազատ եւ հանգիստ զգան: Այդ միասնությունն ապահովելը «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի մոտ ստացվում է միշտ: Երեկ՝ հերթական անգամ: