Այսօր` նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Կարդացեք նաև
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` կեսօրին, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 16-րդ կմ-ի ոլորաններում բեռնատար «Սկանիա» մակնիշի LAD 565 վրացական համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, որի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց:
Վարորդը Վրաստանի քաղաքացի Համազի Պայիկիձեն է, որը հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի քննչական բաժանմունքի քննիչին հայտարարել է, որ մեքենայի կցորդում կան երեք «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք պատկանում են «Տրանսալյանս Փոթի» ՍՊԸ-ին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչները` դասակի հրամանատար Կորյուն Բոյաջյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Իջևանի բաժնի քննչական բաժանմունքի քննիչ Սևակ Բադիրյանը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի